Մինչեւ սեպտեմբերի 1-ը արյունահեղություն կեղնի, էս հարցին լուծում պետք է տան. մարալիկցիների բողոքի ակցիան
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն Մարալիկ քաղաքում բնակիչները այսօր` օգոստոսի 10-ին, կրկին բողոքում էին համայնքապետ Արտակ Գեւորգյանի դեմ` պահանջելով նրա հրաժարականը: Նրանք իրենց բողոքը հայտնեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին:
Նշենք, որ արդեն 8 ամիս է, բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում` փաստացի փակ պահելով համյանքապետարանի մուտքը:
«Մինչեւ սեպտեմբերի 1-ը արյունահեղություն կեղնի, էս հարցին լուծում պետք է տան: Եթե համայնքապետին չհանեցին, արյունահեղություն է լինելու: Մենք մեր ձեռով Նիկոլին ենք ընտրել, հանրապետականին հանել ենք»,- ասացին վրդովված մարալիկցիները
Հիշեցնենք, որ համայնքապետ Արտակ Գեւորգյանը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա։