Հայտնի է՝ որքան կվաստակի Նեյմարը «Ռեալ» տեղափոխվելու դեպքում
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, թե որքան աշխատավարձ նա կստանա, եթե որոշի տեղափոխվել Արքայական ակումբ:
«Ռեալը» պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ վճարելով տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Ավելի բարձր աշխատավարձ ստանում է միայն կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:
Չնայած նման շահավետ առաջարկ ստանալուն, Sport.es-ը հաղորդում է, որ բրազիլացի հարձակվողը չի շտապում ընդունել այն և սպասում է «Բարսելոնայի» քայլերին: Օգոստոսի 9-ին հայտնի էր դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը կապ է հաստատել Լիոնել Մեսիի հետ և խնդրել նրան անձամբ միջամտել իր տեղափոխությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նեյմարը վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի կազմում: