Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է բաց թողնել Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը. Ֆրենկ Լեմպարդ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է բաց թողնել Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը, հայտնել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Կանտեն ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, սակայն վերջնական որոշումը կընդունենք խաղից առաջ: Այնուամենայնիվ, չենք պատրաստվում ռիսկի դիմել»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում: