Կոպենհագենում պայթյուն է որոտացել. Սա երկրորդ պայթյունն է, որը Դանիայի մայրաքաղաքում որոտացել է վերջին չորս օրվա ընթացքում
Կոպենհագենում շաբաթ պայթյունը վնասել է ոստիկանական բաժանմունքը, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով ՝ սա երկրորդ պայթյունն է, որը Դանիայի մայրաքաղաքում որոտացել է վերջին չորս օրվա ընթացքում: Twitter-ում տեղի ոստիկանությունը գրել է սակայն, որ ոչ ոք չի տուժել պայթյունից:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ հաղորդել էր, որ առաջին պայթյունը տեղի էր ունեցել այս երեքշաբթի՝ օգոստոսի 6-ին, Դանիայի Հարկային ծառայության մոտ, պայթյունի հետևանքով մի մարդ թեթև վնասվածքներ էր ստացել:
Ոստիկանությունում հայտարարել են, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք այդ երկու պայթյունները փոխկապակցված են:
Իրավապահ մարմինները որոնում են դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին: