Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է Կիլիկիան հայկական թագավորության շրջանի մետաղադրամներ
Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։
Նշվում է, որ հանցախումբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկիան հայկական թագավորության և բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։
Ոստիկանները նաև հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձևով պատրաստված մետաղադրամները որպես օրիգինալ մետաղադրամներ վաճառում են տուրիստիներին։