Նեյմարը վերսկսել է մարզումները (Տեսանյութ)
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումներն ակումբի կազմում, հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Բրազիլացի հարձակվողը վնասվածք էր ստացել Քաթարի հետ տեղի ունեցած ընկերական խաղում:
Հիշեցնենք, որ Նեյմարի ապագան ՊՍԺ-ում շարունակում է մնալ մշուշոտ: 27-ամյա հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»:
Տեսանյութն՝ այստեղ :