Պանամայի Գերագույն դատարանը չեղարկել է նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները
Պանամայի Գերագույն դատարանը չեղարկել է նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները, հաղորդում է EFE-ն:
Դատարանը որոշել է անհապաղ ազատ արձակել նրան:
Գործակալության տվյալներով ՝ Մարտինելիի անմեղության մասին որոշումը կայացվել է միաձայն: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատախազները «չեն կարողացել ապացուցել նրա մեղքը» եւ դատավորների մոտ «կասկածներ են առաջացել (մեղադրանքների վերաբերյալ)»:
Ռիկարդո Մարտինելին Պանամայի նախագահն էր 2009-ից մինչեւ 2014 թվականը: Նա երկրից հեռացել էր 2015-ի հունվարի վերջին, իսկ 2016-ի հունիսին Պանամայի դատավոր Հերոնիմո Մեխիան քաղաքական գործչին արտահանձնելու համար դիմում էր ուղարկել ԱՄՆ-ի իշխանություններին:
Բացի քաղաքական լրտեսությունից, նախկին նախագահը մեղադրվում էր բյուջետային միջոցների յուրացման և պանամական վիզաների ապօրինի առեւտրի մեջ: Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ամերիկայի երկրի նախկին առաջնորդին սպառնում էր մինչեւ 21 տարվա ազատազրկում:
2017-ի հունիսին նախկին նախագահը ձերբակալվել էր Մայամիում, իսկ մեկ տարի անց, արտահանձնման երկկողմ պայմանագրի համաձայն, Մարտինելիին ԱՄՆ-ից հայրենիք էին տեղափոխել: