Թրամփը չի կարողանում պատկերացնել, որ ԱՄՆ չմեկնելու նախազգուշացումներ են եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Միացյալ Նահանգներն ուղևորությունների վտանգավոր լինելու մասին մի շարք երկրների նախազգուշացմանը, որոնք հնչեցին զանգվածային հրաձգության միանգամից երկու դեպքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նա չի կարողանում պատկերացնել, որ այդպիսի նախազգուշացումներ են եղել։ Սակայն այդ դեպքում Վաշինգտոնը «փոխադարձաբար կպատասխանի»։ Նա նկատել է, որ ամերիկյան կողմը միշտ հայելային պատասխան է տալիս բացասական գործողություններին, որոնք կիրառվում են իր դեմ։
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ Amnesty International-ը զբոսաշրջիկներին զգուշավորության կոչ է արել ԱՄՆ-ում ուղևորությունների ժամանակ:
Հիշեցնենք նաև, անցած օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք: Operativ լրատվականը հայտնել էր, որ նախ՝ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 20 մարդ, 26-ը՝ վիրավորվել:
Հրաձիգը ձերբակալված է. նա 21-ամյա ամերիկացի Պատրիկ Կրուզիոսն է: Մինչև հարձակումը նա Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը և հայտարարել, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթը եւ տնտեսությունը: