Երևան, 17.Հոկտեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Սերեբրո»-ի նախկին անդամ Օլգա Սերյաբկինան հստ... 50 ամերիկյան միջուկային ռումբ «պատանդ է պահվո... «Էս ու՞ր հասանք. արդեն դեղերն են ապառիկով վաճ... Հրապարակվել է կանանց անվտանգության վարկանշայի... Պոլ Պոգբան ու Դավիդ դե Խեան բաց կթողնեն Լիվեր... Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայ... Adidas-ը հայտնել է նոր ապրանքի դիմաց հինը փոխ... «Հզոր տեսարան». Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը... Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 24 մ... Էրդողանը պետք է դադարեցնի ներխուժումը Սիրիա. ... Գիտնականներն առանձնացրել են 10 գեն, որոնց աշխ... «Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սո... Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին իրավիճակն ԱՄՆ-... Ագուերոն վթարի է ենթարկվել (Լուսանկար) Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկա... Արքայազն Հարին լաց է եղել հանրության առջեւ՝ խ... Մեծ Բրիտանիայում արգելել են լողազգեստի գովազդ... Փարիզում կանգնեցվել է Նեյմարի 3 մետրանոց արձա... Էրդողանը նվաստացրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի... Մբապեն մերժել է ՊՍԺ-ի նոր պայմանագիր կնքելու ... Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագո... Մեգան Մարքլը WellChild Awards-ին մասնակցել է ... «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկս... Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկ... Արդշինբանկը սկսել է պարտատոմսերի 2-րդ թողարկո... Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքն... Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչներ... Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրան... Կինը ծննդաբերել է 75 տարեկանում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազ... Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ... «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համա... Լյուքսեմբուրգ․ Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզ... Երեւանում մեկնարկել է Digital UAV Forum 2019 ... Մարիխուանան գրպանում՝ 23-ամյա երիտասարդը շրջո... Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ անդրադար... Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկա... Միանշանակ. Ryanair-ի մուտքը մեր շուկա ավելացն... Հայտնի սուպերմոդելին անվանել են աշխարհի ամենա... Պեսկովը գնահատել է ռուսական օրհներգի կատարում... Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»... Ադրբեջանի նախագահը հերթական անգամ լկտիաբար խո... Ալեքսիս Օհանյանը խոստանում է թրոլինգի ենթարկե... Հայտնի է Դավիթ Սանասարյանի և ևս երեք անձի գոր... Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-ին «Պորշ... Արցախի իշխանությունների անհամաձայնությունը զա... Բելգրադի Կոնգրեսների մեծ պալատում այսօր տեղի ... Արտաշատի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխվ... ՈւԵՖԱ-ն պատժել է Հռոմի «Լացիոյին» Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց... Փորձագետը Սահակյան-Փաշինյան հանդիպմանը դրոշի ... Երևանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն. ... Աշխատանքն ու պատշաճ աշխատավարձը փրկում են վաղ... Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազ... Իրավապահները Պռոշյան գյուղում հայտնաբերել են ... Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավ... Փարիզում աճուրդով վաճառքի կհանվի 364 կիլոգրամ... Փաշինյանի մոտ կասկածներ են առաջանում շրջապատի... ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ա... Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դ... Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարո... «Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստ... Ջուլիանին Թրամփին կոչ է արել իսլամական քարոզի... Պետհամակարգում պարգևատրումների լրացուցիչ ֆոնդ... Մեզ հետաքրքիր չէ, թե տվյալ ընկերության հիմնակ... Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է ՊՎԾ լիազորությ... Մայրը ցմահ ազատազրկված որդուն փորձել է փոխանց... ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի... Զավորոտնյուկի Instagram-յան էջում նրա հիվանդո... «Ryanair»-ը Հայաստանից Ռուսաստան չվերթներ չի ... Հակոբ Սերոբյան․ Գերմանիայի դեսպանատունը խնդիր... «Մենք 30 տարվա ընկերներ ենք, այդպիսի բան չկա»... Կիմ Չեն Ընը բարձրացել է սրբազան լեռ սպիտակ վա... Ռոնալդուն Մեսիից 2 անգամ շատ է վաստակել Ինստա... ՀՀ փոխոստիկանապետը Ստոկհոլմում քննարկել է Հայ... Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հա... «Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վեր... Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի... Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոս... Թրամփը կրկին մերժել է Մեքսիկայի սահմանին ԱԴ ռ... Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գեր... ԱԽ քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել... Անկարան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիք... WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դո... «Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 մլն ... 38-ամյա Ֆեդերերը կարիերան ավարտելու մտադրությ... Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ընդունելու... Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կ... Հայկական բրենդը՝ կոնյակը, կորցրել է որակը, ար... Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաս... Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մ... Ryanair ավիաընկերությունն արդեն հունվարին Հայ... Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրն... Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա կինը հայտնա... Վիժումների ռիսկի բարձրացումը կապվում է օդի աղ... ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռա... Այսօր ամբողջ Հանրապետությունով մեկ տարածում ե... Եթե կլինի այնպիսի անձ, որն ավելի լավ կիրականա... Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայա... Հանրային խորհրդում քննարկել են Ամուլսարի հարց...

BBC-ի արտահոսքը կապված է Ստեփանակերտի հրապարակում ասվածի հետ․ մոտ ապագայում դրանում կհամոզվենք. Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթի ամենաուշագրավ և հետաքրքրական շեշտադրումներից մեկը, անշուշտ, «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր՝ ամրապնդված 1988-ին հարյուր հազարավոր մարդկանց, ամբողջ հայությանը ոտքի հանած «Միացում» կարգախոսով։ Արդեն երկու օր է՝ մամուլում ակտիվ քննարկումներ են ընթանում այս արտահայտությունների շուրջ։ Բայց առայժմ պարզ չէ՝ Փաշինյանի այս ուղերձը որքանո՞վ կազդի Արցախի հարցում Հայաստանի, պաշտոնական Երևանի քաղաքականության վրա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի այս հայտարարության նպատակը ո՞րն էր, և քաղաքական ի՞նչ նշանակություն ունի այն։ Այն ենթադրո՞ւմ է Արցախի հարցում հայկական դիվանագիտության փոփոխություն։

– Նախ և առաջ, կարծում եմ, չարժե գերագնահատել այս հայտարարության սենսացիոնությունը։ Ժանրային առումով այն ավելի մոտ է Փաշինյանի մնացած խոսքին, հեռահար ռազմավարական նպատակադրումներին՝ մինչև 2050 թվականը երկրի բնակչությանը թիվը հասցնել առնվազն 5 միլիոնի, 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծել, 15-ապատկել ՀՆԱ-ն, հաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում և այլն։

Իսկ քաղաքական առումով Փաշինյանն այս հայտարարությամբ շարունակում է, այսպես ասած, միավորներ հավաքել Ղարաբաղի հետ կապված ամբողջ այս ինտրիգում։ Կարծում եմ՝ այս քայլերով նախապատրաստվում է, նախ և առաջ, Ղարաբաղի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը։ BBC-ի այսօրվա հրապարակումը, թե ըստ իրենց ձեռքում հայտնված քննչական փաստաթղթերի՝ 2008 թ․ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Ղարաբաղից բերված ջոկատները, ակնհայտորեն կնպաստի այդ ճգնաժամի խորացմանը։ Եվ կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է մեկ ընդհանուր ինտրիգի հետ։ Սա է գլխավոր հանգամանքը։

Իսկ կողմնակի, երկրորդական հետևանքը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանը դադար է վերցնում Բաքվի հետ բանակցություններում, որովհետև ինչ էլ լինի՝ Բաքուն ամեն դեպքում մեղադրելու է Երևանին բանակցությունները տորպեդահարելու համար։ Իսկ Երևանը կպատասխանի, թե ոչ մի վատ բան նկատի չի ունեցել, այսինքն՝ խոսակցությունը կտեղափոխվի գաղափարական հարթություն։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բանակցություններում դադար կլինի, որովհետև երկու կողմն էլ հիմա հասկանում են, որ բանակցությունների ակտիվացումը ոչ մի օգուտ էլ չի տա։ Սա է ամենը, և չեմ կարծում, թե այս ամենը իրական առնչություն ունի «Միացում»-ին։

– Այն, որ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարություններ կանի Արցախի ներքաղաքական խմորումների, ճգնաժամի մասին, հանդես կգա միասնության կոչերով, սպասելի էր։ Բայց ի՞նչ իմաստ կար հռչակելու երկարաժամկետ այդ նպատակները։ Երկրորդ՝ իր ելույթում նա առաջարկե՞ց բանաձև, թե ինչպես պիտի հաղթահարվի ներքին ճգնաժամը։

– Չեմ կարծում, թե այսօր հնարավոր է հաղթահարել այդ ճգնաժամը։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով այն անխուսափելի էր։ Գուցե մեկ այլ քաղաքական պրագմատիզմ ենթադրում էր ճգնաժամի շարունակումը ներկայիս ձևով։ Փաշինյանը, հավանաբար արցախցի գործընկերների օգնությամբ, գերադասեց խնդիրը տեղափոխել բաց հարթություն և հիմա պարզապես իր քայլն է անում արցախցի գործընկերների հետ բանավեճում, քանի որ պայմանավորվել նրանց հետ, կարծում եմ, չի հաջողվի․ ճգնաժամը երկարատև է լինելու։ Եվ հիմա խոսքը ոչ թե ճգնաժամի հաղթահարման, այլ տվյալ բանավեճը շարունակելու մասին է։ Այս իմաստով սա փաշինյանական քայլ էր, իսկ այն խոսքը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ամբողջ այն հռչակագրի վերջաբանն էր, որով նա եկել էր Լեռնային Ղարաբաղ՝ ներկայացնելու ոչ միայն հրապարակում հավաքված մարդկանց, այլև իր գործընկերներին։

– Իսկ ո՞վ կլինի Արցախի հաջորդ նախագահը Ձեր կարծիքով։ Կա՞ արդյոք ընդունելի կամ նախընտրելի թեկնածու Երևանի համար։ Թե՞ կարծում եք՝ նման հարց առայժմ օրակարգում չկա։

– Կարծում եմ՝ նման հարց առայժմ դրված չէ, որոշվել է քիչ թե շատ ընդունելի միջանկյալ ֆիգուրը։ Բայց չեմ կարծում, թե դա վերջնական որոշում է։ Երևանը որքան հնարավոր է՝ խուսափելու է անձնական համակրանք արտահայտելուց այն պարզ պատճառով, որ առայժմ չի որոշվել Երևանի բուն դերն ու նշանակությունը Ստեփանակերտի քաղաքական կյանքում։

– Դուք հիշատակեցիք BBC-ի կողմից կազմակերպված ինֆորմացիայի արտահոսքը Մարտի 1-ի գործի հետաքննության վերաբերյալ։ Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ այն ուղղակիորեն կապված է Փաշինյանի ելույթի հետ և, ըստ էության, պատասխան էր ազգային միասնության կոչին և «Միացում» կարգախոսին։ Այլ խոսքով՝ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը խոսում է համահայկական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, ասում է, որ 2018 թ․ գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխական գործընթացներին, միասնության կոչեր է անում, ասում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու այս ֆոնին, ընդամենը երկու օր անց, զարմանալի զուգադիպությամբ, հեղինակավոր լրատվամիջոցը հրապարակում է իրեն հասած տեղեկություններ՝ շեշտը ակնհայտորեն դնելով այն հանգամանքի վրա, որ Երևանում ցուցարարների վրա կրակել են հենց Ղարաբաղից բերված ուժերը և ոչ թե այլ ուժեր, օրինակ՝ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ևս դեպքի վայրում էին ու ներքաշված էին բախումների մեջ։ Նման ենթատեքստ այս հրապարակման մեջ տեսնո՞ւմ եք։

- Ես արդեն ասացի, որ պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները։ Այսօր ոչ ոք էլ լրջորեն չի խոսում «Միացում»-ի մասին՝ բացառությամբ առանձին դեմքերի Ղարաբաղում։ Կարծում եմ՝ այս արտահոսքը ինչ-որ կերպ կապված է հրապարակում ասվածի հետ։ Դավադրական շատ տարբեր և միանգամայն ճշմարտանման վարկածներ կարող են լինել, և ես հնարավոր եմ համարում ինչպես վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի հակառակորդների ձեռքի գործն է, այնպես էլ վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի աջակիցների ձեռքի գործն է։ Միանշանակ է միայն այն, որ այս երկուսն իրար հետ կապ ունեն, և մոտ ապագայում մենք դրանում կհամոզվենք։

 

Աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 1330 անգամ
«Սերեբրո»-ի նախկին անդամ Օլգա Սերյաբկինան հստ... 50 ամերիկյան միջուկային ռումբ «պատանդ է պահվո... «Էս ու՞ր հասանք. արդեն դեղերն են ապառիկով վաճ... Հրապարակվել է կանանց անվտանգության վարկանշայի... Պոլ Պոգբան ու Դավիդ դե Խեան բաց կթողնեն Լիվեր... Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայ... Adidas-ը հայտնել է նոր ապրանքի դիմաց հինը փոխ... «Հզոր տեսարան». Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը... Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 24 մ... Էրդողանը պետք է դադարեցնի ներխուժումը Սիրիա. ... Գիտնականներն առանձնացրել են 10 գեն, որոնց աշխ... «Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սո... Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին իրավիճակն ԱՄՆ-... Ագուերոն վթարի է ենթարկվել (Լուսանկար) Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկա... Արքայազն Հարին լաց է եղել հանրության առջեւ՝ խ... Մեծ Բրիտանիայում արգելել են լողազգեստի գովազդ... Փարիզում կանգնեցվել է Նեյմարի 3 մետրանոց արձա... Էրդողանը նվաստացրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի... Մբապեն մերժել է ՊՍԺ-ի նոր պայմանագիր կնքելու ... Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագո... Մեգան Մարքլը WellChild Awards-ին մասնակցել է ... «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկս... Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկ... Արդշինբանկը սկսել է պարտատոմսերի 2-րդ թողարկո... Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքն... Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչներ... Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրան... Կինը ծննդաբերել է 75 տարեկանում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազ... Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ... «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համա... Լյուքսեմբուրգ․ Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզ... Երեւանում մեկնարկել է Digital UAV Forum 2019 ... Մարիխուանան գրպանում՝ 23-ամյա երիտասարդը շրջո... Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ անդրադար... Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկա... Միանշանակ. Ryanair-ի մուտքը մեր շուկա ավելացն... Հայտնի սուպերմոդելին անվանել են աշխարհի ամենա... Պեսկովը գնահատել է ռուսական օրհներգի կատարում... Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»... Ադրբեջանի նախագահը հերթական անգամ լկտիաբար խո... Ալեքսիս Օհանյանը խոստանում է թրոլինգի ենթարկե... Հայտնի է Դավիթ Սանասարյանի և ևս երեք անձի գոր... Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-ին «Պորշ... Արցախի իշխանությունների անհամաձայնությունը զա... Բելգրադի Կոնգրեսների մեծ պալատում այսօր տեղի ... Արտաշատի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխվ... ՈւԵՖԱ-ն պատժել է Հռոմի «Լացիոյին» Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց... Փորձագետը Սահակյան-Փաշինյան հանդիպմանը դրոշի ... Երևանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն. ... Աշխատանքն ու պատշաճ աշխատավարձը փրկում են վաղ... Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազ... Իրավապահները Պռոշյան գյուղում հայտնաբերել են ... Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավ... Փարիզում աճուրդով վաճառքի կհանվի 364 կիլոգրամ... Փաշինյանի մոտ կասկածներ են առաջանում շրջապատի... ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ա... Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դ... Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարո... «Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստ... Ջուլիանին Թրամփին կոչ է արել իսլամական քարոզի... Պետհամակարգում պարգևատրումների լրացուցիչ ֆոնդ... Մեզ հետաքրքիր չէ, թե տվյալ ընկերության հիմնակ... Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է ՊՎԾ լիազորությ... Մայրը ցմահ ազատազրկված որդուն փորձել է փոխանց... ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի... Զավորոտնյուկի Instagram-յան էջում նրա հիվանդո... «Ryanair»-ը Հայաստանից Ռուսաստան չվերթներ չի ... Հակոբ Սերոբյան․ Գերմանիայի դեսպանատունը խնդիր... «Մենք 30 տարվա ընկերներ ենք, այդպիսի բան չկա»... Կիմ Չեն Ընը բարձրացել է սրբազան լեռ սպիտակ վա... Ռոնալդուն Մեսիից 2 անգամ շատ է վաստակել Ինստա... ՀՀ փոխոստիկանապետը Ստոկհոլմում քննարկել է Հայ... Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հա... «Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վեր... Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի... Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոս... Թրամփը կրկին մերժել է Մեքսիկայի սահմանին ԱԴ ռ... Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գեր... ԱԽ քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել... Անկարան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիք... WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դո... «Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 մլն ... 38-ամյա Ֆեդերերը կարիերան ավարտելու մտադրությ... Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ընդունելու... Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կ... Հայկական բրենդը՝ կոնյակը, կորցրել է որակը, ար... Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաս... Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մ... Ryanair ավիաընկերությունն արդեն հունվարին Հայ... Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրն... Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա կինը հայտնա... Վիժումների ռիսկի բարձրացումը կապվում է օդի աղ... ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռա... Այսօր ամբողջ Հանրապետությունով մեկ տարածում ե... Եթե կլինի այնպիսի անձ, որն ավելի լավ կիրականա... Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայա... Հանրային խորհրդում քննարկել են Ամուլսարի հարց...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan