Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը բաց կթողնեն «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության առաջին տուրի հանդիպումը
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը բաց կթողնեն «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության առաջին տուրի հանդիպումը, հայտնում է BBC Sport-ը։
Որոշումն ընդունվել է ֆուտբոլիստների անվտանգության նկատառումներով։ Երկու շաբաթ առաջ Օզիլն ու Կոլաշինացը զինված հարձակման էին ենթարկվել Լոնդոնում։ Ոստիկանության հետաքննությունը դեռ արդյունք չի տվել։
«Մեր խաղացողների եւ նրանց ընտանիքների բարօրությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է։ Մենք այս որոշումն ընդունել ենք ֆուտբոլիստների եւ նրանց ներկայացուցիչների հետ զրույցներից հետո։ Ակումբն անհամբեր սպասում է Օզիլի եւ Կոլաշինացի վերադարձին»,- հայտնել են «Արսենալից»։
«Արսենալը» «Նյուքասլին» կհյուրընկալվի օգոստոսի 11-ին։