Նեյմարից դեմքին հարված ստացած երկրպագուն դատի է տվել ֆուտբոլիստին
«Ռենի» երկրպագուն դատի է տվել Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, որից հարված էր ստացել դեմքին, հաղորդում է L'Equipe-ը։
Միջադեպը տեղի էր ունեցել Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո, պարգեւատրության արարողությունից առաջ։
Հիշեցնենք, որ գավաթը նվաճել էր «Ռենը»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2։2 հաշվով, հետխաղյա 11 մետրանոցներով ՊՍԺ-ն պարտվել էր՝ 5։6։
Մեդալները ստանալու համար տրիբունա բարձրացած Նեյմարը ձեռքով փակել էր երկրպագուի տեսախցիկը եւ հրել։ Մի քանի բառ փոխանակելուց հետո Նեյմարը հարվածել էր երկրպագուի դեմքին։ Այդ արարքի համար ֆուտբոլիստը որակազրկվել էր երեք խաղով։
— Claude vaillant (@vaillant92100) 27 апреля 2019 г.
Neymar met une pêche à un rennais pic.twitter.com/uXgU3R2l5Y