Իտալիայի վարչապետ Մատեո Սալվինին կոչ է արել անցկացնել արտահերթ ընտրություններ երկրում
Իտալիայի վարչապետ, ՆԳ նախարար եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կոչ է արել անցկացնել արտահերթ ընտրություններ երկրում՝ հայտարարելով, որ կոալիցիայի դաշնակիցների միջեւ տարաձայնություններն անհնար է հաղթահարել, հաղորդում է BBC News-ը:
Նրա խոսքով՝ արագընթաց երկաթուղային հաղորդակցման ծրագրի իրագործումը խոչընդոտելու «Հինգ աստղերի շարժում» կուսակցության անհաջող փորձը ցույց է տվել, որ այդ երկու կուսակցությունների կոալիցիան այլեւս չի կարող գործառնել կառավարությունում:
Երկու կոալիցիոն ուժերի միջեւ պայքարի հիմքում ընկած է իտալական Թուրինի եւ ֆրանսիական Լիոնի միջեւ արագընթաց երկաթուղային հաղորդակցման կառուցման նախագիծը:
Բազմամիլիարդ նախագիծը ենթադրում է Ալպերով անցնող 58 կմ երկայնք ունեցող թունելի կառուցում, որի իրագորման հետ համաձայն չէ «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը՝ հիմք ընդունելով բնապահպանական հետեւանքներն ու նախագծի արժեքը: «Հինգ աստղերի շարժման» առաջնորդ, փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ իր կուսակցությունը չի վախենում նոր ընտրություններից:
Մայիսին կայացած ընտրությունների արդյունքում «Լիգա» կուսակցությունը հավաքել էր ձայների 34 տոկոսը՝ զբաղեցնելով առաջին տեղը, իսկ «Հինգ աստղերի շարժում»-ը՝ շուրջ 17 տոկոսը: