Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն այս ամռանը տրանսֆերային շուկայում ծախսել են 1,41 միլիարդ ֆունտ ստերլինգ
Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն այս ամռանը տրանսֆերային շուկայում ծախսել են 1,41 միլիարդ ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն։ Սա 2017թ․ ամռանը գրանցված ռեկորդից 20 միլիոն ֆունտ ստերլինգ քիչ է։
Ամենաշատը ծախսել է Լոնդոնի «Արսենալը»՝ 155 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ամենաթանկ վաճառքը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի համար Միլանի «Ինտերից» ստացավ 74 միլիոն ֆունտ ստերլինգ։
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը (օգոստոսի 8) Պրեմյեր լիգայի ակումբները ծախսել են 170 միլիոն ֆունտ ստերլինգ։