Ավելի քան մեկ միլիոն հնդիկ մեկ օրում ավելի քան 220 միլիոն ծառ է տնկել
Ավելի քան մեկ միլիոն հնդիկ մեկ օրում կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության արշավի շրջանակում ավելի քան 220 միլիոն ծառ է տնկել, հայտնում է Associated Press-ը:
Շրջակա միջավայրի պահպանության գերատեսչության ներկայացուցիչ Բիվհաս Ռանջանն ասել է, որ արշավին մասնակցել են ուսանողներ, պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք տասնյակ տեսակի ծառեր են տնկել մայթեզրերին, երկաթուղերի մետ եւ հյուսիսային Ուտտար Պրադեշ նահանգի անտառներում:
Հնդկաստանը պարտավորվել է կանաչապատել իր տարածքի մեկ երրորդը, սակայն բնակչության 1.3 մլրդ-ն եւ արագընթաց ինդուստրիալիզացիան խոչընդոտում են այդ ջանքներին: