Նիկոլ Դումանի փողոցի տունը որպես գրավադրված գույք՝ «Արարատ բանկ» ՓԲԸ-ի կողմից ակնհայտ էժան գնով օտարվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կենտրոնական բաժին է ուղարկվել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ Ժորա Զ-ի դիմումը, որպեսզի ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր նախապատրաստվն և կատարվի հետաքննություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժորա Զ-ն գլխավոր դատախազությանը հայտնել է, որ իրեն պատկանող Նիկոլ Դումանի փողոցի տունը որպես գրավադրված գույք՝ «Արարատ բանկ» ՓԲԸ-ի կողմից ակնհայտ էժան գնով օտարվել է։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Արարատ բանկ»-ի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ: