Լուկաս Մոուրան «Տոտենհեմի» հետ պայմանագիրը երկարաձգեց
Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ 26-ամյա բրազիլացի խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։ Նախորդը նախատեսված էր մինչեւ 2023 թվականը։
Մոուրան 2018թ․ հունվարին է ՊՍԺ-ից տեղափոխվել «Տոտենհեմ» 28,4 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում նա անգլիական թիմում մասնակցել է 49 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
New contract.