Էդեն Ազարը «Ռեալում» կխաղա Ռոնալդուի նախկին համարով
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է հայտացուցակը նոր մրցաշրջանի համար։ Արքայական թիմի նորեկ, բելգիացի հարձակվող Էդեն Ազարը ստացել է 7 համարը։
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո այդ համարը ստացել էր հարձակվող Մարիանո Դիասը, որն այժմ հանդես կգա 24 համարի խաղաշապիկով։
28-ամյա Ազարը 100 միլիոն եվրոյով է «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։
Հայտացուցակում են նաեւ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը (16) եւ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը (11)։