«Հավանեցի՞ք իմ նոր սանրվածքը». Հասմիկ Խոջյանի նոր կերպարը
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր նոր սանրվածքը։
Իր միկրոբոլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կանաչ գույնի շապիկ է կրում եւ արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը կտրել է մազերն ու ավելի մուգ գույն ընտրել։ «Գուշակեցի՞ք իմ նորությունը։ Հավանեցի՞ք իմ նոր սանրվածքը»,- մեկնաբանություններում գրել է նա՝ օգտագործելով «ինչ-որ նոր բան» հեշթեգը։