Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և...

ՄԱԿ-ին՝ Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ

«Արևմտյան Հայաստանի Հանրապետությունուն» նախաձեռնությունը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ: 

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

 

« Դիմում ենք Ձեզ՝ իրականացնելու Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատումը, նկատի առնելով այս հարցում Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույցն ու առաջարկները, ճանաչելով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն), որպես Հայաստան պետության շարունակող պետություն, ինչպես նաև սույն դիմումի մեջ ներկայացված այլ իրավական քաղաքական փաստեր, իրողություններ ու հիմնավորումներ։

Նկատի առնելով հարցի նախապատմությունը, երբ՝
- 1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարևոր որոշումներից են՝ «Հայ ազգային միացյալ պատվիրակության» («Ամբողջական Հայաստանի պատվիրակության») ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:
- 1919 թ. փետրվարի 26-ին Հայ ազգային միացյալ պատվիրակությունը ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Իսկ 1919 թ. ապրիլի 17-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Միացյալ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
- ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 22 նոյեմբերի 1920 թ.-ին Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում իր կողմից կայացված Իրավարար վճռի վերաբերյալ շեշտում էր, որ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, անշուշտ, ներառելու է նաև նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը։
- Հայ ազգային միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետևյալ որոշումը և «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.
ա) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,
բ) Այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
1920 թ. հունվարի 27-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է Հայ ազգային միացյալ պատվիրակությանը:
- 1920 թ. մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել են «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաև Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սևրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Այսպիսով Հայկական պետությունը ճանաչվել է նաև «դե յուրե»:

 

Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի՝ սահմանազատման հարցը 

- Փարիզի խաղաղության վեհաժողովում (1919-1920 թթ.) Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովը 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացրել է «Զեկույց և առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցված են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության Վրաստանի Հանրապետության միջև, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»: 
- Զեկույցում առաջարկված սկզբունքներն ու դրույթները ներառվել են Սևրի խաղաղության պայմանագրի (10 օգոստոսի, 1920 թ.) մեջ, որտեղ 92-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը»: 
- Նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաև ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ։ 
- Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկի սկզբունքները չեն իրականացվել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների խորհրդայնացման պատճառով, որի հետևանքում նրանք դադարել են լինել միջազգային իրավունքի սուբյեկտներ:
- Հարավային Կովկասում սահմանների հարցը, կարող է և պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի հիման վրա։ 
- Ներկայի Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի պետությունների քաղաքական քարտեզը ձևավորվել է Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920 թթ.) որոշումների, սկզբունքների և առաջարկների հիման վրա: 
- Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ միջազգային հանրության ընդունած միակ օրինական փաստաթուղթը Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920 թթ.) Հայաստան պետության սահմանները որոշող հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է: 
- Ըստ Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի՝ Ազգերի լիգային էր վերապահված Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջև սահմանազատումը, որպես հիմք ընդունելով 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները:

 

Ղարաբաղյան հակամարտության՝ Արցախի և Արցախի հայերի հարցի բուն էությունը

- Ղարաբաղյան համակարտությունը սոսկ հայ - ադրբեջանական հակամարտության հարց չէ, ինչպես շատ դեպքերում փորձում են ներկայացնել։ Իրականում Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ ավելի ճշգրիտ Արցախի և Արցախի հայերի հարցը, Հայկական Հարցի մի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է։ 
- Արցախի և Արցախի հայերի պայքարը, պայքար է՝ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ցեղասպանական քաղաքականության դեմ, պայքար է՝ գոյատևելու, ինքնորոշման իրավունքի համաձայն՝ ազատորեն տնօրինելու զարգացման սեփական ճակատագիրը։ 
- Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թթ. սկսած մասնակցում է և կամ ինքնուրույն է իրականացնում Հայերի ցեղասպանության ու բռնագաղթի քաղաքականություն։ Այն՝ ինչ 1894-1923 թթ.-ից և դրանից հետո մինչև այսօր իրականացնում են թուրքական իրար հաջորդող կառավարությունները՝ օսմանական, երիտթուրքական, քեմալական... Ըստ էության, կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը շարունակվում է նաև Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից։ 
- Հայկական Հարցին արդարացի լուծում տալու նպատակով կարևոր և հիմնարար որոշումներ է կայացրել Փարիզի խաղաղության վեհաժողովը 1919-1920 թթ., որոնք 1920-ական թթ. ձևակերպվեցին որպես կարևոր միջազգային պայմանագրեր և որոշումներ։ Դրանցից են՝ 

1. Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը,
2. Սևրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող 88-ից 93-րդ հոդվածները, 10 օգոստոսի, 1920 թ.,
3. ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ.-ի նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։

Այս որոշումները Փարիզի խաղաղության վեհաժողովում 1919-1920 թթ. կայացվել են, սակայն չեն իրականացվել։ Մինչդեռ, Արցախի և Արցախի հայերի հարցի վերջնական ու արդարացի կարգավորումը հնարավոր է Հայկական Հարցի վերջնական ու արդարացի կարգավորման շրջանակներում, կյանքի կոչելով և իրականացնելով Փարիզի խաղաղության վեհաժողովում ընդունված որոշումները, այդ թվում՝ Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության կարգավիճակը

- Հայաստանի Հանրապետությունը այս պահին դժվարանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որպես ճանապարհ ընտրել Հայկական Հարցի լուծման տարբերակը և սույն դիմումնագրի II-րդ պարագրաֆի 2-րդ հոդվածում նշված հակամարտության կարգավորման տարբերակը մի քանի պատճառներով։ Նշենք դրանք:
- Հայաստանի առաջին Հանրապետությունը և Հայաստանի երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի և պարտադրանքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. և Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) ստիպված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին և Հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արևելյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում։
- Հայաստանի երրորդ Հանրապետությունը իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել է, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին և Հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից և հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արևելյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում, և այդ հարցի հետապնդման գործը փոխանցում է հայ ժողովրդին՝ հայկական լայն շրջանակներին։
- Ոչ պակաս կարևոր խոչընդոտ է ռազմա – քաղաքական և դրա հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական դժվարին այն իրավիճակը, որի մեջ 1988 թ.-ից հետո հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այն է՝ գրեթե ամբողջական շրջափակում, պատերազմական իրավիճակ սահմանամերձ գոտիներում ու Ղարաբաղում։
- Այնուհանդերձ, լինելով Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդը, լինելով Ղարաբաղի հայերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը, վերը նշված պատճառներով Հայաստանի Հանրապետությունը դժվարություն ունի հանդես գալու Ղարաբաղյան հակամարտությունը, որպես Հայկական Հարցի մի շատ կարևոր բաղադրիչ՝ Հայկական Հարցի լուծման միջոցով կարգավորելու դիրքերից։
- Ընդ որում, մի շարք փաստեր և իրողություններ հուշում են, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ռազմա - քաղաքական իրավիճակը մեթոդաբար միտումնավոր կերպով է սրվում թույլ չտալու համար Հայաստանի Հանրապետությանը զբաղվելու Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման խնդրով, այդ թվում և դրա միջոցով Ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման հարցով։
- Սակայն դա չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերը կարող են հաշտվել Հայաստանի Հանրապետությանը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված այս իրողությամբ։ Ճիշտ հակառակը։ Աշխարհով մեկ սփռված հայերը, որոնք շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ ապրող իրենց հայրենակիցները, ընտրել են և ընտրում են Միջազգային հանրության կողմից 1918-1920 թթ. Հայկական Հարցի վերջնական և արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին:

 

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) կարգավիճակը

 
- 1920 թ.-ի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին 11-րդ Կարմիր Բանակի ներխուժման հետևանքով խորհրդայնացվեցին Ադրբեջանի և Հայաստանի, իսկ 1921 թ.-ի փետրվարի 25-ին Վրաստանի Հանրապետությունը: Նույն թվականին «Վիճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա՝ 1921 թ. հունիսին Խորհրդային Հայաստանը Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը: Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանը։ Այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թ.-ի դեկտեմբերի 18-ի բանաձևում, ինչպես նաև Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թթ. տարեկան զեկույցում։
- 1921 թ.-ի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության Կովկասյան Բյուրոյի նիստը, արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը և Արցախի ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, ի հակադրություն միացման բանաձևի, արարողակարգային խախտումներով՝ անօրինական որոշում ընդունեց Խորհրդային Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այսպիսով, պատմական հայկական ու հայաբնակ տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:
- 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների անօրինական որոշումով Արցախը մասնատվեց. նրա մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), իսկ Դաշտային Ղարաբաղի տարածքները անցան Ադրբեջանի Հանրապետության ուղիղ ենթակայության տակ։ Միաժամանակ արհեստական կեչպով կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը: Վերջինիս ստեղծման նպատակը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումն էր: 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։
- 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային և շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, հիմնված նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:
- Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով կարգավորելու քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, հայ բնակչության բռնի տեղահանումը, ամբողջական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի Հանրապետության 500 հազար հայ քաղաքացի փախստական դարձավ: Այսինքն, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից կազմակերպվեց ու գործադրվեց իրական ցեղասպանություն ու բռնագաղթ հանրապետության տարածքում ապրող բնիկ հայերի նկատմամբ։
- 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
- 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղ Հանրապետությունում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ մասնակցեց ձայն ունեցող բնակչության 80 տոկոսը, քվեարկողների մեծ մասը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց անկախության օգտին:
- 1992 թ. հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհուրդը ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին»։
- 2006 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը։
10) 2017 թ. փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեով ընդունվեց Արցախի Հանրապետության Սահմանադրությունը նոր խմբագրմամբ։
- 1992 թ.-ի օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների գործողություններն ու արգելելով ԱՄՆ վարչակազմին կառավարական մակարդակով աջակցել այդ պետության տնտեսական զարգացմանը (Ազատության աջակցության ակտ, 907-րդ ուղղում):
- 1994 թ.-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանագիրը, որը հրադադարի շարունակական խախտումներով հանդերձ որոշ չափով պահպանվեց մինչև Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած նոր ագրեսիան՝ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։
- 1992 թ.-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում իրականացվում է Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

 

Արցախի և Նախիջևանի հիմնահարցերի արդարացի ու վերջնական կարգավորման խոչընդոտները Ադրբեջանի Հանրապետության կողմից


- Պետք է նշել, որ Ղարաբաղյան հակամարտության միջնորդական առաքելությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1992 թ.-ին, մինչեւ այսօր չի կարողացել էական հաջողություն արձանագրել, որովհետև՝
- Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ ընթանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում և ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրավական փաթեթ չի ներկայացվել:
ԵԱՀԿ Մինսկի խումբն իր միջնորդական առաքելության ողջ ընթացքում, իր կամքից ու ցանկությունից անկախ, առևտրի առարկա է դարձրել հայերին պատկանող բուն հայրենիքի տարածքները։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին ազատագրված տարածքներին, որոնք իրականում հայերի հայրենիքին մաս կազմող տարածքներ են։
- Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ենթակայության ներքո Արցախը հայտվել է կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմամբ: Ակնհայտ է, որ և՛ ներպետական և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից այս որոշումն անօրինական է և անվավեր, քանի որ ցանկացած մարմին կարող է որոշումներ կայացնել միմիայն այն հարցերի վերաբերյալ, որոնց համար կառույցն ունի համապատասխան լիազորություններ: Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյին նման լիազորություններ վերապահված չէր: Ակնհայտ է, որ կովկասյան բյուրոն գերազանցել է իր լիազորությունների շրջանակը: Միջազգային իրավունքը նման լիազորություններ չի վերապահում կուսակցական մարմիններին, եթե նույնիսկ այդ կուսակցությունները կառավարող կուսակցություններ են:
- Նախիջևանի հայկական մարզն իր հերթին Ադրբեջանի Հանրապետության խնամակալությանն է հանձնվել 1921 թ.-ի մարտի 16-ի Մոսկվայի (հոդված 3) և 1921 թ.-ի հոկտեմբերի 13-ի Կարսի (հոդված 5) անօրինական պայմանագրերով, արդեն որպես Նախիջևանի Ինքնավար Մարզ, խնամակալությունը մի երրորդ պետության չզիջելու պայմանով։ 1924 թ. փետրվարի 9-ին Ադրբեջանի Հանրապետության մի նոր ապօրինի որոշման համաձայն այն վերանվանվել է Նախիջևանի Սոցիալիստական Սովետական Ինքնավար Հանրապետություն, այսպիսով դուրս բերելով մարզը պայմանագրերով սահմանված խնամակալության կարգավիճակից։
- Ադրբեջանի Հանրապետությունն իր ստեղծման օրից՝ 1918 թ.-ից, իրականացնում է Հայերի ցեղասպանության ու բռնագաղթի ծրագիր։
- Ադրբեջանի Հանրապետությունը 1988 թ.-ի փետրվարից սկսած իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ամբողջական շրջափակումը, որին 1993 թ.-ից միացել է նաև Թուրքիայի Հանրապետությունը շրջափակելով Հայաստանի Հանրապետությանը։
- Ադրբեջանի Հանրապետությունը լսել անգամ չի ուզում Արցախի հայերի ազատ ինքնորոշվելու իրավունքի և ազատ ապրելու մասին, բազմիցս հայտարարելով որ չի ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։
- Ադրբեջանի Հանրապետությունը իր գոյության ողջ ընթացքում և մանավանդ 1988-ից ի վեր վարում է բացահայտ հայատյաց պետական քաղաքականություն և այդ պայմաններում միջնորդական առաքելությունը բնականաբար չի կարող հաջողություն ունենալ։
- Ադրբեջանի Հանրապետությունը 2016 թ. ապրիլին, հակառակ 1994 թ. մայիսին կնքված զինադադարի պահանջների, ձեռնարկել է նոր ագրեսիա ու քառորյա պատերազմ Արցախի Հանրապետության ու Արցախի հայության նկատմամբ՝ իրականացնելով պատերազմական նոր հանցագործություններ։
- Ադրբեջանի Հանրապետությունը իրականացրել է Նախիջևանի հայության բռնագաղթը, ինչը սպառնում էր եւ սպառնում է նաև Արցախի հայությանը։ Վիճակագրական տվյալների համաձայն 1917 թ. Նախիջևանում բնակվում էր 53,9 հզ. հայ (ամբողջ բնակչության գրեթէ կեսը), 1926 թ. հայերի թիվը նվազել է մինչև 11,2 հզ.: Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հալածանքները հայերի նկատմամբ նոր ուժով է դրսևորվել հատկապես 1960-80-ական թթ., ինչի հետևանքով շարունակել է նվազել հայերի թիվը Նախիջևանում: Վերջին հայերը Նախիջևանից բռնագաղթել են 1988 թ.-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածներից հետո։
- Ադրբեջանի Հանրապետությունը բռնազավթել է մի շարք հայկական տարածքներ, Հայաստանի Հանրապետության տարածքից Արծվաշենը, Արցախի երկրամասից Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի զգալի տարածքներ, Գարդմանը. այդ թվում՝ հայազգի 2 մարշալների և 12 գեներալների ծննդավայր լեգենդար Չարդախլու գյուղը։
- Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթված է պահում Արևմտյան Հայաստանը, Հայկական Կիլիկիան, հակառակ Կիլիկիայի անկախության մասին հռչակագրի (4 օգոստոս 1920 թ.) և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի (22 նոյեմբեր 1920 թ.)։
- Ադրբեջանի Հանրապետությունը իրականացնում է հայկական ժառանգության բնաջնջումը բռնազավթված տարածքներում և դրա ցայտուն օրինակներից են Ադրբեջանի Հանրապետության, Արցախի ու Նախիջևանի տարածքներում 89 միջնադարյան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի և 22700 գերեզմանաքարերի ոչնչացման փաստերը, այդ թվում Ագուլիսի 400 խաչքարերի և 2005 թ.-ին աշխարհում խոշորագույն, միջնադարյան, Ջուղայի հազարավոր ինքնատիպ ու հնամյա խաչքարերի ոչնչացումը Նախիջևանում։
- Հետևաբար, Հարավային Կովկասում նույնպես կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը ՄԱԿ-ի կողմից, որպես Ազգերի Լիգայի իրավահաջորդ, Հայաստան պետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատում իրականացնելն է՝ հիմնվելով Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստան պետության սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի եւ 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ազգային տեղաբաշխման տվյալների հիման վրա։

 

Նկատի առնելով տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմա-քաղաքական իրավիճակը, ըստ որի՝

- Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ոչ մի կերպ չեն դադարում զինյալ հակամարտությունները,
- Սեւրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերի իրականացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,
- Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է նաեւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, որը սակայն մինչեւ այսօր կյանքի չի կոչվել:
- Ըստ էության կարելի է ընդգծել, որ Հայկական Հարցի լուծման նպատակով հիմնական որոշումները կայացվել են, սակայն առ այսօր չեն իրականացվել: Կարելի է ընդգծել, որ դրանց իրականացման ժամանակը հասունացել է: Եվ ներկայի համառ իրականությունն այն է, որ Մերձավոր Արեւելքում եւ ոչ մի պետություն եւ ժողովուրդ անմասն չի մնալու ներկայի ու ապագայի սպառնալիքներից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական–քաղաքական ճանապարհը: Բոլոր ոչ իրավական, կամային քաղաքական որոշումները պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին, նրանց երկրներն ու ապագա սերունդները եւ հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Աֆղանստանում:

Համաձայն Հայկական Հարցի լուծմանը վերաբերող հետեւյալ իրավական փաստաթղթերի՝


- Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվար 1918 թ.,
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
- Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
- ԱՄՆ Սենատում կայացած 29 մայիս - 1 հունիս 1920 թ. Հայաստանի մանդատի քննարկումների, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,
- Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
- ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

Հիմք ընդունելով հետեւյալ միջազգային փաստաթղթերը՝

- ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 26.06.1945 թ.,
- Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, 10.12.1948 թ.,
- «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին,
- «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 9 դեկտեմբերի 1948 թ.,
- «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 26-ը նոյեմբերի 1968 թ.,
- «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14.12.1960 թ.,
- «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, 20.11.1963 թ.,
- «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» («Վիեննայի կոնվենցիան»), 23.05.1969 թ.,
- «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13.09.2007 թ.,
- «Խաղաղության ժողովուրդների իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 12.10.1984 թ.,
- «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիրը, 04.12.1986 թ.,
- «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, 18.12.1992 թ.,
- «Ազգային եւ միջազգային մակարդակներում ՄԱԿ-ի իրավունքի գերակայության մասին» Հռչակագիրը, 24.09.2012 թ.:

Հիմնվելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ընդունած որոշումներին՝ 

- Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության ինստիտուտի վրա ըստ՝ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի, 13.09.2007 թ.,
- Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի. 17.12.2004 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագրի, 04.02.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» Հռչակագրի, 24.05.2013 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 21.01.2014 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրի (թիվ 12), «Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության շարունակողը», 23.02.2014 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Սահմանադրության նախագիծը պատրաստելու մասին» Հրամանագրի, 09.05.2016 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» Որոշման, 29.03.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» Հրամանագրի, 26.12.2012 թ.,
- «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Որոշման, ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից, 10.01.2018 թ.:

Նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) ձեւավորման իրավա-քաղաքական հիմքերը.

- ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հոդվածների դրույթների ու սկզբունքների համաձայն` ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը։
- Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10.12.1948 թ.) 21-րդ հոդվածի համաձայն` ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) բացարձակապես իրավաչափ (legitim) պետական իշխանության մարմինները. ազգային ժողովը (խորհրդարանը), կառավարությունը, նախագահի ինստիտուտը:
- 2013 թ. նոյեմբերին ամբողջ աշխարհում, առաջին անգամ, համացանցի միջոցով անցկացվել են Խորհրդարանի ընտրություններ, աշխարհի 41 երկրներում, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավոր։ 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51.505 ընտրող 47 երկրից եւ միասնական ցուցակով ընտրել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) համապատասխան օրենքների ընդունումով՝ ընդունել, միացել եւ վավերացրել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ բոլոր առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը:

Նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) ՄԱԿ-ին ուղղված հետեւյալ դիմումնագրերը.

- Միավորված Ազգերի Կազմակերպությանն ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ, 25 մայիս 2018 թ.:
- Միավորված Ազգերի Կազմակերպությանն ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:
- Միավորված Ազգերի Կազմակերպությանն ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 20 նոյեմբեր 2018 թ.։
- Սույն դիմումնագրերը իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով միջազգային հանրության արդեն իսկ կայացված որոշումներին, որոնք կայացվել են, սակայն մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։

Նկատի առնելով հայ ժողովրդի համապարփակ իրավունքներն աշխարհում, ըստ որի՝
- Հայ ժողովուրդը, ինչպես ցանկացած ժողովուրդ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչը նշանակում է, որ նա իրավունք ունի պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, Հայաստանում,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, այդ թվում՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցով, հանդես գալով որպես 1920 թ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն:

Դիմում ենք Ձեզ՝ իրականացնելու Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը.
. նկատի առնելով Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920 թթ.) Հայաստան պետության սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույցն ու առաջարկները,
. նկատի առնելով, որ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, ինչպես նաեւ Վրաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ միջազգային հանրության ընդունած միակ օրինական փաստաթուղթը հանդիսանում է Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920 թթ.) Հայաստան պետության սահմանները որոշող հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը,
. նկատի առնելով, որ ըստ Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստան պետության սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի՝ Ազգերի լիգային էր վերապահված Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ազգային տեղաբաշխման տվյալները՝ ճանաչելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն), որպես Հայաստան պետության (Հայկական պետության) շարունակող (continuity) պետություն։

Սույն դիմումի մասին որոշումը՝
«Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Կառավարության համատեղ նիստում, 17-ը հուլիսի 2019 թ.:

 

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ »:

դիտվել է 2716 անգամ
ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan