WhatsApp-ում «անցքերը» կարող են հաքերներին թույլ տալ խմբագրել հաղորդագրությունները
Կիբերանվտանգության ապահովման հարցով իսրայելական Check Point Software Technologies Ltd. ընկերությունը հայտարարել է, որ «անցքեր» է հայտնաբերել հայտնի WhatsApp հավելվածում, որը կարող է հաքերներին թույլ տալ խմբագրել ինչպես հանրային զրույցները, այնպես էլ անձնական հաղորդագրությունները:
Ընկերության խոսքով՝ փորձագետները խմբագրման 3 պոտենցիալ միջոց են հայտնաբերել: Դրանցից մեկը թաքնված է «ցիտատա» ֆունկցիայում: Երկրորդ միջոցը հաքերներին թույլ է տալիս փոխել պատասխանի տեքստը: Իսկ երրորդ միջոցը անձնական հաղորդագրություն է ուղարկում խմբակային չաթ՝ հաղորդագրությունը տեսանելի դարձնելով բոլոր մասնակիցների համար: