Ալեն Դելոնը հոսպիտալացվել է
Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է ինսուլտի պատճառով, հայտնում է France Press-ը:
Հայտնի է, որ դերասանն արդեն երեք շաբաթ անցկացրել էր Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ ինսուլտի պատճառով:
Հաղորդվում է, որ այս պահին դերասանի վիճակը կայուն է: