Լուիս Ադրիանոն շնորհանդեսին համբուրվել է ռուս ընկերուհու հետ
Մոսկվայի «Սպարտակից» բրազիլական «Պալմեյրաս» տեղափոխված բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն նոր ակումբում շնորհանդեսին մասնակցել է ռուսաստանցի ընկերուհի Եկատերինա Դորոժկոյի հետ, հաղորդում է globoesporte-ն։
Լուիս Ադրիանոն «Սպարտակ» էր տեղափոխվել 2017թ․ հունվարին իտալական «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում։ Ռուսական ակումբում անցկացրած 79 խաղում 32-ամյա ֆուտբոլիստը խփել է 25 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում, դարձել է Ռուսաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր։