Մեսութ Օզիլը ցանկանում է սրճարան բացել «Դի-Սի Յունայթեդի» ստադիոնում
Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Մեսութ Օզիլի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալից» Վաշինգտոնի «Դի-Սի Յունայթեդ» կախված է ամերիկյան ակումբի ստադիոնում սրճարան բացելու հնարավորությունից, հաղորդում է The Athletic-ը։ Օզիլն ունի սրճարանների ցանց Լոնդոնում։ 39 Steps Coffee-ն արդեն բացել է 3 սրճարան։ Իր ցանցի եւս մեկ սրճարան Օզիլը մտադիր է բացել Վաշինգտոնում։
«Դի-Սի Յունայթեդը» ցանկանում է 2020թ․ հունվարին անգլիացի Ույեն Ռունիի հեռանալուց հետո ձեռք բերել Օզիլին։ Ռունին հունվարի 1-ին կտեղափոխվի անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթի» եւ կդառնա խաղացող-մարզիչ։
30-ամյա Օզիլը «Արսենալում» է 2013-ից՝ դառնալով Անգլիայի եռակի գավաթակիր։