Ryanair ավիաընկերության ուղեւորը թռիչքների ցմահ արգելք է ստացել
Ryanair ավիաընկերության ուղեւոր Ռաֆիկ Բուտիչը հայտարարել է, որ իրեն մեղադրել են բորտուղեկցորդուհուն հարվածելու մեջ եւ դուրս հանել ինքնաթիռից, սակայն նա հերքում է բոլոր մեղադրանքները, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Պորտուգալիայում: Բուտիչն իր ընկերոջ հետ մեկնել էր Ալգարվե, որտեղ մասնակցել էր երաժշտական փառատոնին: Լոնդոնի 20-ամյա բնակիչն ասել է, որ բորտուղեկցորդուհին իրեն թույլ չի տվել զբաղեցնել ազատ տեղը: Նա հայտարարել է, որ ձեռքի, պարանոցի եւ ծնկի վնասվածք է ստացել:
Նրա ընկերը՝ Իսլամ Ֆեսսիխը, նկարահանել է այն պահը, երբ Բուտիչը բղավում է, իսկ այլ ուղեւորներ նրան թույլ չեն տալիս նստել: Ավելի ուշ Ֆեսսիխը պատմել է, որ իր ընկերոջը թույլ չեն տվել մեկնել այդ ավիաընկերության չվերթով՝ նրա «խաթարող պահվածքի» պատճառով:
Ֆեսսիխը հրապարակել է նաեւ Ryanair ավիաընկերության նամակը, որում ասվում է, որ Ռաֆիկ Բուտիչը թռիչքների ցմահ արգելք է ստացել: Սկանդալից հետո ընկերները ստիպված են եղել վերադառնալ հյուրանոց եւ այլ ավիաընկերության թռիչք ամրագրել: