Բահրեյնի կառավարության կասկածելի հանդիպումները խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին՝ քննադատելով Բահրեյնի հակաիրանական միջոցներն ու կասկածելի հանդիպումները, դրանք տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խաթարելու փորձ է անվանել, հաղորդում է IRNA-ն:
Մուսավին նշել է, որ Մանամայում ծովում անվտանգության հարցով խորհրդակցության անցկացումը կասկածելի է եւ սադրիչ: Մուսավին նաեւ քննադատել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ երկրի պետական դեպարտամենտի վերջին հայտարարությունները:
«Տարածաշրջանի երկրների անվտանգությունն անքակտելի է: Որոշ երկրների անվտանգությունը մյուսների անվտանգության բացակայության հաշվին անհնար է, եւ ակնկալվում է, որ տարածաշրջանի երկրները զգուշորեն կկանխեն տարածաշրջանում արտաքին լարվածությունը»,- նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-22-ին Բահրեյնում «Ավիացիոն եւ ծովային անվտանգություն» թեմայով նիստ տեղի կունենա: