Ղրղզստանի նախկին նախագահի աջակիցները հավաքվել են Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նստավայրի մոտ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի աջակիցները հավաքվել են Բիշքեկի կենտրոնում Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նստավայրի մոտ: Նրանք պահանջում են գործող նախագահի հրաժարականը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Պարբերականի թղթակիցը հայտնում է, որ նրանք անցել են մետաղական պատնեշների միջով եւ Ժեենբեկովի հրաժարականի պահանջով կարգախոսներ հնչեցրել: Ապա շարժվել են նախագահի գրասենյակի ուղղությամբ: Այժմ ամբոխը մոտեցել է «Սպիտակ տանը»:
Դեպի այդ տարածք փողոցների երթեւեկությունը դադարեցվել է: