ԱՀ պետական նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի նիստը
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի նիստ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության տեղեկատվական կենտրոնից։
Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր: Զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Տոնական միջոցառումներն ընդգրկելու են Ստեփանակերտն ու շրջանները: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է սահմանված կարգով ավարտել նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով Արցախի հանրապետության հռչակման հերթական տարեդարձի միջոցառումների կազմակերպման ու անցկացման բարձր նշաձողը: