Գրպանահատությամբ բռնված անձանց 90%-ին հաջողվում է քրեական պատասխանատվությունից խույս տալ, քանի որ Հայաստանում գրպանահատությունը դասվում է մասնավոր բաղոքի կարգին. Հակոբ Պետրոսյան
Հայաստանում կվերանայեն մոտեցումն այնպիսի հանցագործության հանդեպ, ինչպիսին գրպանահատությունն է: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ոստիկանության շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ գրպանահատությամբ բռնված անձանց 90 տոկոսին հաջողվում է քրեական պատասխանատվությունից խույս տալ: Բանն այն է, որ Հայաստանում գրպանահատությունը դասվում է մասնավոր բաղոքի կարգին, այսինքն՝ քրեական հետապնդումն իրականացվում է տուժածի բողոքի հիման վրա, բողոքի բացակայության դեպքում այն չի իրականացվում: Ազատազրկման առավելագույն ժամկետն է 2 տարի: «Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդասիրական մոտեցումը բացասական արդյունք ունի: Նույնիսկ եթե անձը առավելագույնն է ստանում, արագ ազատություն է դուրս գալիս եւ դարձյալ հնին է անցնում»,- նշեց Պետրոսյանը:
Նա նշեց, որ գրպանահատները քրեական «արհեստի» դասական ներկայացուցիչներ են, եւ ռեցիդիվը մեծ թիվ է կազմում, հազվադեպ չեն դեպքերը, երբ գրպանահատը բռնվում է 2-3-ական եւ ավելի անգամ: Այսպիսով, ոլորտն ակնհայտորեն պատժի խստացման կարիք ունի եւ գրապանահատությունը հանցագործությունների այն կարգին փոխանցելու, որոնք բողոքի պարտադիր առկայություն չեն պահանջում: Արդարադատության նախարարությունը ՔՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծ է պատրաստել, որը մայիսին ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը: Ոստիկանությունում հույս ունեն, որ սեպտեմբերին այն կմտնի ԱԺ օրակարգ:
Հիշեցնենք, այսօր ՀՀ Ոստիկանությունը ասուլիս էր հրավիրել գրպանահատության թեմայով: