ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Մոնղոլիա այցի ընթացքում երկրի ղեկավարության անունից նվեր են մատուցել՝ 7 տարեկան ձի
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Մոնղոլիա այցի ընթացքում երկրի ղեկավարության անունից նվեր են մատուցել՝ 7 տարեկան ձիու, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:
«Ես այս հիանալի ձիուն կանվանեմ Մարշալ՝ ի պատիվ ամերիկացի գեներալ Ջորջ Մարշալի»,- ասել է Էսպերը:
Մոնղոլիայում նման նվեր մատուցելն ավանդույթ է դարձել: Associated Press-ի հաղորդմամբ՝ մինչ այդ Մոնղոլիայի իշխանությունների կողմից ձի են նվեր ստացել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարներ Դոնալդ Ռամսֆելդն ու Չակ Հեյգելը, ինչպես նաեւ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Ավելի վաղ Մոնղոլիայի իշխանությունները ձի էին նվիրել ԱՄՆ նախագահի կրտսեր որդուն՝ Բերրոն Թրամփին: Կենդանուն անվանել էին Հաղթանակ:
Իր այցի ընթացքում Էսպերը նաեւ հանդես է եկել երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին: