Անչելոտի. «Բարսելոնայի» դեմ շատ դժվար է խաղալ
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ԱՄՆ-ում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումից հետո խոսել է իր թիմի մարզավիճակի, նաև Խամես Ռոդրիգեսի հնարավոր տեղափոխության մասին:
«Այս հանդիպումն ընկերական էր, և մեզ համար կարևոր է ոչ թե հաշիվը, այլ մեր ցուցադրած խաղը: Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից, սակայն դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Եթե չես կարողանում խաղալ կազմակերպված ֆուտբոլ, ապա «Բարսելոնայի» հետ շատ դժվար է խաղալը:
Խամեսի տեղափոխության մասին ներկա պահին ոչինչ ասել չեմ կարող: Երբ գտնեմ կա անհրաժեշտություն, կխոսեմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
«Բարսելոնան» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է «Նապոլիին»: