S-400-ները Թուրքիային չեն խանգարի դաշնակից մնալ․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սիդնեյում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհանգստացած է S-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու Թուրքիայի որոշման հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«S-400-ներ ձեռք բերելու Թուրքիայի որոշումն ազգային, ինքնիշխան որոշում է, բայց ես անհանգստացած եմ այդ որոշման հետևանքների հետ կապված, քանի որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է սպառազինությունների օպերատիվ համակարգը»,-ասել է նա։
Ստոլտենբերգը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարևոր ու արժեքավոր դաշնակից։
«S-400-ների հարցը լուրջ հարց է, բայց Թուրքիայի վաստակը ՆԱՏՕ-ում շատ ավելի խորն է, քան S-400-ների հարցը»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։