Քաղաքապետարանից բերման ենթարկվածները դեռ ոստիկանությունում են (Տեսանյութ)
Քաղաքապետարանից բերման ենթարկվածները դեռ ոստիկանությունում են:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Քաղաքապետարանի դիմաց ավելներով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկեցին ՀՀ Ոստիկանություն:
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ ոչ թե քաղաքապետարանն է մեղավոր կամ պատասխանատու կուտակված աղբի և գարշահոտության համար, այ առաջին հերթին այն կառույցը, որին բնակիչները վճարում են, այսպես ասած համայնատիրությունները: ‹‹Եթե Սանիթեքն է մեղավորը, եկեք գնանք Սանիթեքի առջև բողոքենք, ես կողմ եմ, որ ակտիվ լինենք, բայց արհեստական բախումներ ստեղծել ուժայինների և հասարակ քաղաքացիների միջև ճիշտ չէ››,- ասում է բերման ենթարկված քաղաքացին: