Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում կազմակերպված տոնական միջոցառում
Երեկ՝ օգոստոսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակում կազմակերպված տոնական միջոցառում, որին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում օգոստոսի 6-ին մեկնարկել են համահայկական ամառային 7-րդ խաղերը:
Մրցումների առաջին 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, ապա օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում: Խաղերին այս տարի մասնակցում է 35 երկրների 161 քաղաքներից 5244 մասնակից։