Պակիստանը վտարում է Հնդկաստանի դեսպանին՝ Ջամմու և Քաշմիր նահանգի հետ կապված որոշման պատճառով
Պակիստանի իշխանությունները որոշել են վտարել Հնդկաստանի դեսպանին՝ Ջամմու և Քաշմիր հնդկական նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու որոշման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France Presse-ին:
Ավելի վաղ Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել էր Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և երկկողմ առևտրի դադարեցման մասին: