Ռուսական հայտնի ապրանքանիշը որոշել է գումար աշխատել 80-ականների կուլտային ֆիլմի օգնությամբ
Ռուսական Lesyanebo ապրանքանիշը սվիտեր է թողարկել, որի վրա առկա է 1980-ականների խորհրդային «Կառնավալ» ֆիլմից հայտնի արտահայտությունը։ Այս մասին ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնել են Instagram-յան էջում։
Սեւ-սպիտալ բլուզի վրա կապույտ գույնով առկա է հետեւյալ գրությունը` «Позвони мне, позвони»՝ «Զանգիր ինձ, զանգիր» (երգի անունը, որը «Կառնավալ» ֆիլմում կատարում էր խորհրդային դերասանուհի Իրինա Մուրավյովան, որը մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն), գրում է Lenta.ru-ն։
Ապրանքանիշի հաճախորդները հիացած են աշնանային հավաքածուի այդ իրով։ «Միայն նայեք այս գլուխգործոցին»,- գովել է օգտատերերից մեկը։ «Ինձ շատ է դուր գալիս»,- հիացել է մյուսը։ «Իսկ ես մտածում էի, թե էլ որտեղ կարելի է գումար ծախսել»,- կատակել է մեկ այլ օգտատեր։
Սվիտերը Lesyanebo-ի խանութում հասանելի է 34 հազար ռուբլիով։