Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը
Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:
««Շերեմետևոյում» թափ հավաքելիս A321 օդանավի հրամանատարը որոշում է ընդունել դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Թռիչքի դադարեցման պատճառները հայտնի չեն:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ուղևորները Երեւան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով ժամը 18:00-ին: