«Ռեալն» Ավստրիայում է․ Զիդանը ներկայացրել է հայտացուցակը (տեսանյութեր)
Մադրիդի «Ռեալը» ժամանել է Ավստրիա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի «ՌԲ Զալցբուրգի» հետ։
Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներակացրել է հայտացուցակը։ Բացակայում են Խամես Ռոդրիգեսը, Գարեթ Բեյլը, Մարիանո Դիասը։
Վնասվածքներ ունեն Ֆերլան Մենդին, Բրահիմ Դիասը եւ Մարկո Ասենսիոն։ Պահեստային թիմում են մարզվում Ռոդրիգո Գոեսն ու Տակեֆուսա Կուբոն։
«Ռեալ»
Դարպասապահներ․ Տիբո Կուրտուա, Կեյլոր Նավաս, Անդրեյ Լունին։
Պաշտպաններ․ Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Էդեր Միլիտաո, Մարսելո, Ալվարո Օդրիոսոլա, Ադրի դե լա Ֆուենտե։
Կիսապաշտպաններ․ Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Իսկո, Ֆեդերիկո Վալվերդե, Էդեն Ազար, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր։
Հարձակվողներ․ Քարիմ Բենզեմա, Լուկա Յովիչ։
Օգոստոսի 7-ին կայանալիք «ՌԲ Զալցբուրգ» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։