Հայ եկեղեցու երիտասարդական միավորումը ներողություն է խնդրում անձնական վիրավորանքների համար
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը ներողություն է խնդրում չնախատեսված հուզական պոռթկումների եւ անձնական վիրավորանքների համար, որոնք հնչել են Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար տիկին Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյանի հետ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկմանը։
«Այսօր մեր երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված զրույց-հանդիպում, որը միտված էր երիտասարդության ձայնն ու կարծիքը հասանելի դարձնելուն և նաև վերջիններիս կարծիքը լսելուն ու հանրայնացնելուն։ Հանդիպմանը մասնակցեցին պետական ու հասարակական սեկտորից ներկայացուցիչներ և երիտասարդներ։ Լսեցինք և´ կողմ, և´ դեմ կարծիքներ, հիմնավորումներ, նաև եղան գործնական լուծումներ ու առաջարկներ, որպեսզի օգնենք մեր կառավարությանը ավելի արդյունավետ պայքարել բռնության դեմ, ինչն անշուշտ անընդունելի է և դատապարտելի՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ։ Բռնությունը տեղ չունի հայ հասարակության մեջ և այն պետք է արմատախիլ անել։ Բոլոր մասնակիցները արձանագրեցին իրենց խորը հարգանքը կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի թեմակալ առաջնորդների հայտարարության վերաբերյալ, որով կոչ էր արվում հայրենի իշխանությանը չվավերացնել այն:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներից, միաժամանակ ներողություն խնդրում չնախատեսված հուզական պոռթկումների եւ անձնական վիրավորանքների համար, որոնք կանխել չհաջողվեց։ Խորին շնորհակալությունս Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար տիկին Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյանին իրենց պատրաստակամ մասնակցության համար: Շնորհակալություն նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը, որ հանդիպմանը ապահովեց մասնակցություն փոխնախարար Քրիստինա Գրիգորյանի միջոցով, ինչպես նաեւ Փաստաբանների պալատի մի շարք մասնագետների, ՀԲԸՄ կանանց գործարարության ծրագրի պատասխանատու՝ Տաթեւիկ Մանուկյանին եւ հասարակական ու երիտասարդական սեկտորի ներկայացուցիչներին:
Շահարկումներից խուսափելու համար ընդգծեմ միանգամից, որ հանդիպումը բացառապես մեր գրասենյակի մտահղացումն էր եւ կոչ ենք անում բացառել ցանկացած տեսակի քաղաքական ենթատեքստ: Շարունակելու ենք իբրեւ երիտասարդական գրասենյակ բերել մեր բազմակողմանի նպաստը՝ ավելի հզոր ու անսասան հայրենիք կերտելու համար»,– ասվում է ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ եւ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի հայտարարությունում։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հետ Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման ժամանակ մասնակիցները անձնական վիրավորանք են հասցրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարար Զառա Բաթոյանին։