Քո արարքն անարգանք է «Արսենալի» նկատմամբ. Ռայթը՝ Կոսյելնիի մասնակցությամբ տեսանյութի մասին
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը մեկնաբանել է ֆրանսիական «Բորդոյի» նորեկ Լորան Կոսյելնիի մասնակցությամբ տեսանյութը:
Տեսանյութում Կոսյելնին իր հագից հանում է «Արսենալի» մարզաշապիկը, որը հագել էր «Բորդոյի» մարզաշապիկի վրայից: Ռայթը նման արարքը խիստ վիրավորական է համարում:
«Ցավում եմ, որ 9 տարի «Արսենալում» անցկացնելուց հետո, դու կարող էիր քեզ նման կերպ պահել: Սա անարգանք է «Արսենալի»-ի նկատմամբ»,- իր թվիթերյան էջում գրել է Ռայթը: