Օզիլը կարող է տեղափոխվել ՄԼՍ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հնարավոր է՝ մարզական կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացոնղ «Դի-Սի Յունայթեդում»:
ESPN-ի հաղորդմամբ՝ «Դի-Սի Յունայթեդում» Օզիլին դիտարկում են փոխարինող Ուեյն Ռունիին, որը 2020 թվականի հունվարին խաղացող-մարզիչի կարգավիճակում տեղափոխվելու է անգլիական «Դերբի Քաունթի»:
Մեսութ Օզիլն «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Նախորդ մրցաշրջանի 35 խաղերում գերմանացի կիսապաշտպանը դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ 30-ամյա կիսապաշտպանը խաղացել է գերմանական «Շալկե-04»-ում, «Վերդերում» և Մադրիդի «Ռեալում»: