ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ստորագրել է կադրային փոփոխությունների վերաբերյալ մի շարք հրամաններ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ստորագրել է կադրային փոփոխությունների վերաբերյալ մի շարք հրամաններ։
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լեւոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ:
«Ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում»: