Բժիշկները պայքարում են Կիևյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա կյանքի համար
Երևանի Կիևյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկիները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Այս մասին News.am-ին հայտնել է «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։
«Տուժածը գիտակցություն չունի, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար»,–ասաց Գրիգորյանը։
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Նաև Operativ l8atvakany hայտնել էր, որ Կիևյան կամրջից իրեն ցած նետած անձ 25-30 տարեկան կին է և հղում կատարելով Shamshyan.com կայքին, հրապարակել լուսանկարներ դեպքի վայրից: