Պիկե. Ուրախ կլինեմ, եթե Նեյմարը վերադառնա
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:
«Ուրախ կլինեմ, եթե Նեյմարը վերադառնա «Բարսելոնա», սակայն այժմ նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Ես զրուցել եմ նրա հետ, սակայն ճիշտ չի լինի անձնական խոսակցությունները հանրայնացնել: Տեսնենք, թե ինչ կլինի:
«Բարսելոնայում» խաղալու տարիներին եղել են մարդիկ, ովքեր դժգոհ են եղել Նեյմարի խաղից, եղել են մարդիկ, ովքեր գոհ են եղել: Այնուամենայնիվ, Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է»,- իսպանացի պաշտպանի խոսքը փոխանցում է ESPN-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ցանկություն ունի վերադարձնել Նեյմարին: 27-ամյա բրազիլացին ևս ցանկություն ունի հեռանալ ՊՍԺ-ից: