Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Քաբուլի արեւմտյան մասում չորեքշաբթի առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, վիրավորվել է ոչ պակաս 80 մարդ: Այս մասին հայտնել է TOLOnews-ը՝ վկայակոչելով բժիշկներին:
Աֆղանստանի ՆԳՆ տեղեկություններով՝ պայթել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենան: Հանցագործների թիրախը ոստիկանական տեղամասն էր:
Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Տարածաշրջանում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: