Դիեգո Ֆորլանն ավարտեց կարիերան
Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին, հայտնում է AS-ը:
«Այս որոշումը մեծ դժվարությամբ եմ ընդունել: Չէի ցանկանում, որ այս պահը գար, և ես հայտարարեի, որ ստիպված եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Վերջերս կրկին առաջարկ ստացա, սակայն գտա, որ այլևս պատրաստ չեմ խաղադաշտ դուրս գալ»,- ասել է Ֆորլանը:
40-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է հոնկոնգյան «Կիտչեն», որի կազմում Ֆորլանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի մայիսին:
Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում Ֆորլանը խաղացել է 2002-2014 թվականներին: