Ֆլոյդ Մեյվեզերն ակտիվ մարզումներ է անցկացնում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերն ակտիվ մարզումներ է անցկացնում։ Մեծ է հավանականությունը, որ Մեյվեզերը ռեւանշ մենամարտ կանցկացնի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ։
Նախորդ անգամ Մեյվեզերը մենամարտել է 2017թ․ օգոստոսին՝ 10-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին։
Տեսանյութը՝ այստեղ: