Համահայկական 7-րդ խաղերի մեդալները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակել է Համահայկական 7-րդ խաղերի մեդալների լուսանկարը:
Խաղերին մասնակցում է շուրջ 7000 մարզիկ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-17-ը:
Համահայկական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երևանի Ազատության հրապարակում: