Տեխասի տարեց բնակչին հաջողվել է կանխել զանգվածային կոտորածը
Տեխասի տարեց բնակչին հաջողվել է կանխել զանգվածային կոտորածը, հայտնում է USA Today-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 19-ամյա Ուիլյամ Պատրիկ Ուիլյամսը իր տատիկին պատմել է, որ ԱԿ-47 է գնել եւ պատրաստվում է «տեղի հյուրանոցում կրակել», որ «մենթերն օգնեն ինքնասպան լինել»: Վախեցած կինը թոռանը համոզել է թույլ տալ նրան տանել հիվանդանոց:
Ոստիկանները խուզարկել են Ուիլյամսի ամրագրած համարը եւ հայտնաբերել Կալաշնիկով ինքնաձիգ եւ 17 փամփշտակալ:
Երիտասարդը հոսպիտալացվել է, իսկ ավելի ուշ կալանավորվել զենքը գնելիս ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար: Պարզվել է, որ ձեւաթուղթը լրացնելիս նա սխալ հասցե է գրել: Նրան սպառնում է մինչեւ 5 տարվա բանտարկություն: