Մերձմոսկվայում «ԱրՄԻ-2019»-ի շրջանակում կանցկացվի Հայաստանի ազգային օրը
Շաբաթ՝ օգոստոսի 10-ին, մերձմոսկովյան այգու եւ «Պատրիոտ» համաժողովային ցուցահանդեսային համալիրի տարածքում «ԱրՄԻ-2019»-ի շրջանակում կանցկացվի Հայաստանի ազգային օրը: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Տոնի հյուրերին սպասվում է հետաքրքիր ճանաչողական ծրագիր, ինչպես նաեւ հայկական երաժշտական եւ պարային կոլեկտիվների ելույթներ: Կկազմակերպվի նաեւ դաշտային խոհանոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միջոցառումը կսկսվի 11:00-ին, Ալաբինո հրաձգարանի «Բարեկամության տանը», Հայաստանի Հանրապետության տաղավարում:
«Նշենք նաեւ, որ հայկական անձնակազմի մասնակցությամբ «Տանկային բիաթլոնի» հաջորդ մուտքը տեղի կունենա օգոստոսի 7-ին մերձմոսկովյան Ալաբինո ռազմական հրաձգարանում»,- փոխանցում է դեսպանությունը: