Դոլարի փոխարժեքը գրեթե անփոփոխ է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 6-ին, կազմել 476.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.38 դրամ (աճել է 2.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.22 դրամ (աճել 3.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 (նվազել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 252.38 դրամ, ոսկի՝ 22,432.78 դրամ, պլատին՝ 13,105.24դրամ: